Բաքվում հորդառատ անձրեւից հեղեղված տներից մարդիկ են տարհանվել
International newsԵրեկվանից Ադրբեջանի ամբողջ տարածքում սկսված հորդառատ անձրեւներն ու տեղացող ձյունը խնդիրներ են առաջացրել: Անցյալ գիշերվանից շարունակվող հորդառատ անձրեւի արդյունքում Բաքվում մի շարք բնակելի տներ հեղեղվել են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Թրենդ» լրատվական գործակալությունը, Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ Բաքվի Նարիմանովի եւ Բինագադիի շրջաններում հեղեղված տներից փրկարարները տարհանել են 7 քաղաքացիների:
Ադրբեջանի հյուսիսային' Գուբայի շրջանում տեղացած ուժեղ ձյունը կաթվածահար է արել երթեւեկությունը. Գուբա-Խընալըգ ավտոմայրուղում տրանսպորտային երթեւեկությունը սահմանափակվել է:
Ադրբեջանի շրջակա միջավայրի եւ բնական պաշարների նախարարության հիդրոօթերեւութաբանական կանխատեսումների գրասենյակը հայտնել է, որ անձրեւային եւ ամպամած եղանակը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 5-ը: