Yerevan, 25.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արցախի ՀՆԱ-ն 10 տարում աճել է գրեթե 4 անգամ. պետնախար Հարությունյանն ամփոփիչ ասուլիս է տվել

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հակիրճ ներկայացրել է ԱՀ կառավարությանանցած 10 տարվա գործունեության վերաբերյալ որոշ ցուցանիշներ և պատասխանել լրագրողների հարցերին:

Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Ա. Հարությունյանի խոսքով՝ այդ տարիների ընթացքում կառավարությունը, առաջնորդվելով Նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրերով, տարեցտարի ապահովել է ՀՆԱ-ի աճ՝ ավելացնելով պետական բյուջեն ու կյանքի կոչելով սոցիալական շատ ծրագրեր: 

«Այսպես, օրինակ, եթե 2007թվականին հանրապետության ՀՆԱ-ն կազմում էր 70,8 մլրդ դրամ, 2016թ.՝ 229,6 մլրդ, ապա 2017թվականին այն կանխատեսվում է հասցնել շուրջ 270 մլրդ-ի՝ տասը տարում ապահովելով անվանական ՀՆԱ-ի գրեթե 4 անգամ աճ: Եթե 2007թ. արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 22,4 մլրդ դրամ, 2016 թվականին՝ 59 մլրդ, ապա 2017 թվականին այն անցնելու է 70 մլրդ-ը»:

Արայիկ Հարությունյանը կարևոր ձեռքբերումներից մեկն է համարել փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը: 

«ՀԷԿ-երի կառուցման շնորհիվ՝ 10 տարվա ընթացքում շուրջ 4 անգամ ավելացել է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ 90,4 մլն կՎտ/ժ-ից հասնելով 345 մլն կՎտ/ժ արտադրանքի: Արդյունքում, Արցախը դարձել է ոչ միայն էներգաբավ, այլև՝ էլեկտրաէներգիա արտահանող հանրապետություն: Պլանավորում ենք ցուցանիշը մոտ ապագայում հասցնել մինչև 700 մլն կՎտ/ժ-ի»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Նա շեշտադրել է, որ լուրջ տնտեսական աճ է արձանագրվել նաև գյուղատնտեսության բնագավառում՝ 2,9 անգամ ավելացնելով գյուղատնտեսական համախառն արտադրանքը: Եթե 2007թվականին արձանագրվել է հացահատիկային մշակաբույսերի 53,000 տոննա բերք, ապա 2017թվականին այն կազմել է 150,000 տոննա: Պետնախարարն անդրադարձել է նաև շինարարական ծավալների ավելացման, կենսական անհրաժեշտության ենթակառուցվացքների վերականգնման և զարգացման մի շարք այլ ծրագրերի:

Իր մուտքի խոսքի ավարտին Արայիկ Հարությունյանը նշել է, որ 2018 թվականի բյուջեն պլանավորվում է 100 մլրդ դրամի սահմաններում՝ ընդգծված ծախսային ուղղություններով՝ սոցիալական ծրագրերի կյանքի կոչման, ենթակառուցվածքների վերականգնման, ներդրումային նախագծերի կատարման և այլ ծրագրերով:

Պատասխանելով պետական նախարարի պաշտոնում իր լիազորությունների մասին հարցին՝ Ա.Հարությունյանը նշել է, որ Նախագահի հրամանագրով հստակ սահմանվել են պետնախարարի լիազորությունները, անելիքներն ու գործունեության շրջանակը: 

«Ըստ Նախագահի հրամանագրի՝ պետական նախարարի դիրքում զբաղվելու եմ պետական գույքի և ֆինանսների կառավարմամբ, ինչպես նաև համակարգելու եմ տնտեսական ոլորտի նախարարությունների գործունեությունը: Դա ինձ հնարավորություն է տալու շարունակել իմ ակտիվ աշխատանքը հատկապես Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ:

Ներկա պայմաններում, երբ հանրապետության համախառն ներքին արդյունքը հասնում է 270 մլրդ դրամի, տարեկան շուրջ 10 տոկոս տնտեսական աճ ապահովելու համար անհրաժեշտ է տնտեսության մեջ ավելացնել ևս 27 մլրդ դրամ: Դրա համար պահանջվում է ավելի մեծ աշխատանք տնտեսության ոլորտում՝ ներգրավելով լրացուցիչ ներդրումներ: Ահա այդ ուղղությամբ էլ կենտրոնացնելու եմ իմ գործունեությունը, որպեսզի ապահովենք ցանկալի արդյունքներ»,- ասել է Ա. Հարությունյանը:

Պատասխանելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված առաջարկներին և հայտարարություններին վերաբերող հարցին՝ Ա. Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածքում մենք իրագործում ենք բազմաթիվ ծրագրեր: Շահումյանի շրջանում ավարտել ենք Վարդենիս-Մարտակերտ ճանապարհիշինարարությունը, կառուցել ենք բարձրավոլտ օդային էլեկտրագիծը:

Այնտեղ նախատեսում ենք իրականացնել հարյուրավոր միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր. մասնավորապես՝ սկսված են ՀԷԿ-երի, ջրի գործարանի, բնակարանների կառուցման աշխատանքները, Քաշաթաղի շրջանի Միջնավան և Իշխանաձոր բնակավայրերում շարունակվում են բնակարանաշինության ծրագրերը և այլն:

Մեծ ուշադրություն ենք դարձնում կրթության, մշակույթի բնագավառների զարգացմանը՝ դպրոցների, մանկապարտեզների, մշակութային օջախների կառուցման միջոցով: Իսկ ոչ բնակելի տարածքներում մեծ ներդրումներ ենք նախատեսում՝ գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ: Ուստի, որպես Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածքներ, դրանք զարգանում են և ծառայելու են մեր երկրին»:

 

Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game