ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկություններ է ներկայացրել Երևանում տրոլեյբուսի վթարից տուժածների առողջական վիճակի մասին
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն իր պաշտոնական կայքում տեղեկություններ է ներկայացրել սեպտեմբերի 28-ին Երևանի Մյասնիկյան պողոտայում տրոլեյբուսի վթարից տուժածների առողջական վիճակի մասին։
Տրոլեյբուսի 11 ուղևորից 3-ին փրկարարները պատգարակով տեղափոխել են «Հերացի» 1-ին համալսարանական հիվանդանոց, 4-ը հոսպիտալացվել է տեղի ուժերով, մեկը հրաժարվել է առաջին բուժօգնությունից, ում տեղում ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն, իսկ մյուս 3-ը մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղափոխվել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր են հոսպիտալացվել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Ա. Թ.-ն (ծնված 1969 թ.), Ս. Ն.-ն (ծնված 1951 թ.), Զ. Ե.-ը (ծնված 1945 թ.), Ե. Ի.-ն (ծնված 1951 թ.), Ա. Գ.-ն (ծնված 1988 թ.) և Ս. Ա.-ն (ծնված 1996 թ.): Բժիշկները Ա. Գ.-ի և Ս. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:
«Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են հոսպիտալացվել Մ. Ն.-ն (ծնված 1950 թ.), Ա. Մ.-ն (ծնված 1957 թ.) և Ա. Ս.-ն (ծնված 1950 թ.): Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: