Արսենալը ոչ ուժեղագույն կազմով հաղթեց ԲԱՏԷ-ին
SportԵվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթել է բելառուսական ԲԱՏԷ-ին:
«Զինագործների» կազմում դուբլի հեղինակ է դարձել Թեո Ուոլկոթը, մեկ անգամ աչքի է ընկել Ռոբ Հոլդինգը, 11 մետրանոցը հաջող իրացրել է Օլիվյե Ժիրուն:
Տանտերերի կազմում մեկական գոլի հեղինակ են դարձել Միրկո Իվանիչը և Միխայիլ Գորդեչյուկը: Այս հաղթանակի շնորհիվ «Արսենալը» վաստակել է 6 միավոր և գլխավորում է խումբ, բելառուսական ակումբը մեկ միավոր ունի: