Վթար Շիրազի փողոցում
SocietyՍեպտեմբերի 28-ին, ժամը 14:51-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Շիրազի փողոցի «Արդշինբանկ» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» մակնիշի 35 MQ 611 (վարորդ՝ 1985 թ. ծնված Հ. Տ.) եւ «Ford» մակնիշի 35 TU 878 (վարորդ՝ 1964 թ. ծնված Ա. Խ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
«Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աստղիկ ԲԿ:
Փրկարարները փակել են գազի բալոնների փականները եւ հոսանքազրկել ավտոմեքենաները: