Մանչեսթեր Սիթիի հարձակվող Սերխիո Ագուերոն վթարի է ենթարկվել Ամստերդամում
SportԱրգենտինայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից է դարձել Հոլանդիայում:
Ինչպես տեղեկացնում է «Goal.com»-ը, հարձակվողն Ամստերդամ էր մեկնել մասնակցելու կոլումբացի հայտնի երաժիշտ Մալումայի համերգին:
Տաքսու վարորդը, որն արգենտինացի ֆուտբոլիստին համերգից հետո տարել է օդանավակայան, կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել սյանը: Ֆուտբոլիստը կապել է անվտանգության գոտիները, բայց կողոսկրի կոտրվածքից, ամեն դեպքում, խուսափել չի հաջողվել:
Ոչ պաշտոնական տվյալներով, Ագուերոն կարող է 2 ամիս բաց թողնել: «Մանչեսթեր Սիթին» և Արգենտինայի հավաքականը դեռևս պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել այս առիթով: