Ռոնալդուն ցանկանում է տարեկան 35-40 մլն եվրո վաստակել, Ռեալը 25 մլն է առաջարկում
Sport«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոր պայմանագրի կնքման դեպքում ցանկանում է զգալի բարելավել ֆինանսական եկամուտները:
Ինչպես տեղեկացնում է «AS»-ը, պորտուգալացին ցանկանում է տարեկան նույնքան գումար վաստակել, որքան Նեյմարը ՊՍԺ-ում կամ Լիոնել Մեսսին` «Բարսելոնայում», այսինքն` 35-40 մլն եվրո:
Այդուհանդերձ, նշվում է, որ մադրիդյան ակումբը պատրաստ է Ռոնալդուի տարեկան աշխատավարձը հասցնել միայն մինչև 25 մլն եվրոյի: Հիմա 32-ամյա հարձակվողը «Ռեալում» տարեկան մոտ 21 մլն եվրո է վաստակում:
Հիշեցնենք` Ռոնալդուի գործող պայմանագիրն իսպանական գրանդի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառը: