Տատը նորածին թոռանը նետել է զուգարանը, հարուցված է քրեական գործ
SocietyՍեպտեմբերի 27–ին ժամը 05։10–ին «Բերդ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց դիմել է 1984 թվականին ծնված մի կին, որը ունենալով 36-37 շաբաթական հղիություն, ծննդաբերել է տանը և պտուղն իր հետ հիվանադանոց չի բերել:
Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից։
Հաղորդվածի հիման վրա նյութեր են նախապատրաստվել, ինչի արդյունքում պարզվել է, որ նույն օրը կինը իրենց տան պատշգամբում ծննդաբերել է, ինչից հետո մայրը նորածնին նետել է առանձնատանը կից կառուցված զուգարանը:
Երեխան մահացել է: