Վարչապետի ցավոտ հարցերը
AnalysisՎաչապետ Կարեն Կարապետյանի գործունեության մեկ տարվա ամփոփումը, ինչպես արդեն բազմիցս ասվել է, բավական անշուք բնույթ էր կրում։ Անգամ ըննդիմության կողմից բարձրացված հարցերը սրություն չունեին և տպավորությունն ընդհանրապես այնպիսին էր, թե առանձնապես ցանկություն էլ չկա գործող վարչապետին «նեղը գցել»։ Այս ֆոնին, որքան էլ տարօրինակ էր ամենասուր կամ անհարմար հարցը վարչապեոտին ուղղեց կոալիցիոն գործընկեր Դաշնակցության ներկայացւցիչը՝ Հյուսիս-Հարավի վերաբերյալ։
Ընդհանրապես Հյուսիս-Հարավը մայրուղին ինքին ցավոտ թեմա է կարծես թե, քանի որ այստեղ կատարվող ամեն ինչ պարուրված է անթափանց շղարշով։ Սա արդեն իսկ տարատեսակ ենթադրությունների տեղիք է տալիս այն մասին, որ շինարարության ընթացքում մենք գործ ունենք տարաբնույթ չարաշահումների և փողերրի լվացման հետ։ Իհարկե, վարչապետն , իրեն հատուկ ոճով պնդում է թե ամեն ինչ կարգին է, իսկ աշխատանքներն ընթանում են, սակայն միևնույն ժամանակ մնացած բոլոր առանցքային հարցերի պատասխանները լղոզված են։ Մինչ օրս պարզ չէ, թե ինչպիսի ժամկետներն են նախատեսված շինարարություն ավ ավարտի համար, եթե ըն դհանրապես նախատեսված են, հայտնի չեն ֆինանսական հոսքերի պարբերակությունը, նպատակայնությւոնը և այլն այլ կերպ ասած կամ գտործող կառավարություն համապօատասխան ենթակառույցներն ու ղեկավարը միտումնավոր կերպով են ամեն ինչ լղոզում այս հարցի շուրջ, կամ պարզապես չեն տիրապետում իրավիճակին։
Իրավիճակին տիրապետելն ի դեպ, միայն արտաքին գովազդային շոու չէ, ինչը փայլուն ստացվում է գործող վարչապետի մոտ, վերահսկողության իրականացումն ընդհանրապես յուրաքանչյուր կառավարության ղեկավարի գլխավոր գործառույթն է։ Այս տեսանկյունից, եթե ասենք համեմատելու լինենք ներկա և նախկին վարչապետերին, ապա կարող ենք ասել, որ Հովիկ Աբրահամյանը գլխավորապես գործի մարդ էր, ով կարողանում էր լիակատար վերահսկողություն իրականացնել։Ընդ որւմ դա անում էր զգույշ և հավասարակշռված կերպով, ներկայիս վարչապետը կարծես թե հենց խնդիր ունի վերահսկողության հետ, քանի որ ակնհայտ է, որ ոչ միայն Հյուսիս-Հարավի, այլև ընդհնարապես բազմաթիվ այլ ոլորտներում, դատարկ խոսքերից ու հանձնարարականներից զատ այլ տեղաշարժ չկա։
Վաղարշ Աբով