Ռոնալդուն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն խաղացող
Sport«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն խաղացողը խմբային փուլի 2-րդ տուրի արդյունքներով:
Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Պորտուգալացի ֆուտբոլիստը, հիշեցնենք, մադրիդցիներին օգնեց հաղթել Դորտմունդի «Բորուսիային» (3:1)` դառնալով դուբլի հեղինակ:
Հիշեցնենք` բացի Ռոնալդուից, այս կոչմանը հավակնում էին նաև Նեյմարը (ՊՍԺ), Ռոմելու Լուկակուն («Մանչեսթեր Յունայթեդ»), Գոնսալո Իգուայինը («Յուվենտուս»), Հարի Քեյնը («Տոտենհեմ»), Վենսան Աբուբաքարը («Պորտու») և Քևին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»):