Տեղեկությունները, թե երեկ Երևանում մի խումբ ուսանողների միջև ծեծկռտուքի ժամանակ հնչել են կրակոցներ, չի համապատասխանում իրականությանը, դեպքի վայրում հայտնաբերվել է 3 հատ մահակ, կռվին մասնակցել են 3 ԲՈՒՀ-ի ուսանողներ
SocietySHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Տարոն Գևորգյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ սեպտեմբերի 29-ին, Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մասնաշենքի բակային տարածքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի և նույն բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ այդ օրը մի խումբ ուսանողներ ավտոմեքենան ավտոկանայատեղիում կայանելու պատճառով կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ 22-ամյա Ծառուկ Ծառուկյանը և 25-ամյա Վահագն Էլյազյանը իրենց մի քանի ընկերների հետ բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ և կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, որի ժամանակ էլ ծեծի են ենթարկել Երևանի Պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող, 18-ամյա Լյովա Խաչատրյանին, ով ստացել է մարմնական վնասվածքներ։
Շարունակությունը՝ այստեղ.