Արսեն Ջուլֆալակյանը կմասնակցի Ղազախստանի միջազգային մրցաշարին
SportՀունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը վերսկսել է մասնակցությունը միջազգային մրցաշարերին:
«Քանի որ երկար ժամանակ մրցումների չէի մասնակցել ու վաղուց հրավիրում էին կոնկրետ Ղազախստանի այս մրցաշարին, որոշեցինք գալ ու հասկանալ, թե ինչ մարզավիճակում եմ այս պահին գտնվում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեյսբուքի ի էջում գրել է Ջուլֆալակյանը:
Ղազախստանում անցկացվող միջազգային մրցաշարին Ջուլֆալակյանի քաշային կարգում մասնակցում են 32 ըմբիշներ: Օլիմպիական փոխչեմպիոնը պայքարի մեջ կմտնի սեպտեմբերի 30-ին: