Yerevan, 14.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հիգիենան սեռական հարաբերությունից առաջ և հետո. սեքսոպաթոլոգ

Lifestyle

LN-ի էլեկտրոնային հասցեին բազմաթիվ նամակներ ենք ստանում՝ սեռական առողջության հետ կապված անհանգստություններով, հարցերով… INTELSEXUAL շարքը, որը LADYNEWS.am-ն իրականացնում է Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի լավագույն մասնագետների հետ համագործակցությամբ, կօգնի ձեզ, սիրելի լեդիներ իրազեկ լինել եւ ինքնուրույն գլուխ հանել սեփական խնդիրներից սեռական կյանքում: Նյութերի հիմքում նաեւ ձեր նամակներն են, այնպես որ շարունակեք գրել մեզ, եւ մենք կփորձենք գտնել ձեր հարցերի պատասխանները:

 

 

 

Հիգիենան սեռական հարաբերությունից առաջ և հետո. սեքսոպաթոլոգ

 

Սեքսի յուրաքանչյուր պատրաստություն չէ, որ «տոնական» է լինում, բայց հատուկ մոտեցում ունենալ ցանկալի է յուրաքանչյուր մերձեցման ժամանակ: Իսկ առաջին տեղում հիգիենայի հարցերն են: Դա պարզ է նաև LN-ին դիմած լեդիների էլեկտրոնային նամակներից: Անհանգստությունների սանդղակի վերին հորիզոնականում առաջին սեռական հարաբերությունից հետո ձեռնարկվելիք հիգիենիկ «միջոցառումների» հարցն է:

 

LN-ի հետ զրույցում ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնի ասիստենտ, Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Արսեն Գրիգորյանը հանգստացրեց սեքսուալ կյանքում իրենց առաջին քայլերն անող լեդիներին՝ նշելով, որ հիգիենայի հարցում առանձնապես մեծ չէ տարբերությունը, թե որերորդ հարաբերությունն է: Հիգիենիկ պատրաստություն տեսնել հարկավոր է յուրաքանչյուր սեռական հարաբերությունից առաջ, և առաջին հերթին խոսքը մաքրության տարրական կանոնների մասին է, մասնավորապես՝ լոգանքի: «Ցանկալի է, որ տղամարդը սեքսից առաջ և հետո թեկուզ մի փոքր միզի. դա կօգնի խուսափել միզուկում թեթևակի բորբոքային պրոցեսների առկայության պարագայում ինֆեկցիաներ փոխանցելուց զուգընկերուհուն, իսկ հարաբերությունից անմիջապես հետո միզելը տղամարդուն է պաշտպանում հեշտոցից փոխանցվող սեռավարակներից»,- պարզաբանեց մասնագետը:

Առաջին սեռական հարաբերությունը, որն ընթանում է դեֆլորացիայով՝ կուսաթաղանթի պատռումով, կարող է բերել անգամ մի քանի օր թեթև ընթացք ունեցող, դաշտանային ֆունկցիային նմանվող արնահոսության, որի դեպքում անմիջապես երկրորդ հարաբերությանը գնալ խորհուրդ չի տրվում: Սեքսոպաթոլոգի խոսքով՝ որտեղ կա պատռվածք (կոնկրետ այս դեպքում գործ ունենք լորձաթաղանթի ամբողջականության խախտման հետ), վարակների, ինֆեկցիաների դուռ է բացվում. առավելագույնը յոթ օր հետո կինը առանց վախերի կարող է ունենալ երկրորդ հարաբերությունը: Իսկ եթե դեֆլորացիան ուղեկցվել է ընդամենը մեկ-երկու կաթիլ արյամբ (լինում են դեպքեր, երբ դա էլ չի լինում), հենց նույն օրն էլ՝ մի քանի ժամ անց, կարող է հաջորդել երկրորդ հարաբերությունը:

Սեքսոպաթոլոգը կանգ առավ մի շատ նուրբ հարցի վրա ևս՝ սեռական համակարգի բակտերիաների համատեղելիության: Ցանկացած կին հեշտոցում ունի իր սեփական բակտերիալ ֆլորան, իր ֆլորան ունի նաև տղամարդու սեռական համակարգը:Առաջին սեռական հարաբերությունից հետո կնոջ մոտ ֆլորայի փոփոխություն է լինում, քանի որ տղամարդու բակտերիաները (խոսքը վարակների մասին չէ, այլ բոլորի մոտ առկա բակտերիալ ֆլորայի) թափանցում են հեշտոց: Տեղի է ունենում բակտերիաների փոխանակում, ինչն ավելի հաճախ կանանց մոտ կարող է առաջացնել խնդիրներ: Հնարավոր է՝ առաջանա հեշտոցային դիսբակտերիոզ, որը կարող է արտահայտվել որոշակի արտադրությամբ, քորով, մրմուռով: Որպես կանոն, դա բուժման անհրաժեշտություն կամ հատուկ միջամտություն չի առաջացնում եւ ժամանակի ընթացքում անցնում է, երբ բակտերիաներն ի վերջո ադապտացվում են:

Ինտիմ գելերին ու լվացող միջոցերին վերաբերող հարցերին մասնագետի վերաբերմունքը դրական է, բայց եթե դրանք մատչելի չեն, ինտիմ զոնայի լվացման համար խորհուրդ է տրվում օգտագործել մանկական կամ սովորական սև օճառ: «Ցանկալի չէ հակաբակտերիալ օճառների պարբերական կիրառումը: Գերմաքրությամբ տարվել ևս պետք չէ. խոսքն այն կանանց մասին է, ովքեր սեռական օրգանների լվացումներ են անում նաև ներսից, ինչը խախտում է հեշտոցի թթվային, բակտերիալ միջավայրերը: Բնությունն ինքը սեռական համակարգն օժտել է ինքնամաքրման մեխանիզմներով, որոնցից մեկն էլ դաշտանային ցիկլն է»,- նշեց Ա. Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է չպաշտպանված սեռական հարաբերությանը հատկապես պատահական կապի դեպքում  կամ կասկածելի զուգընկերոջ հետ, ապա ցանկալի է անմիջապես հետո հեշտոցային լվացում անել համապատասխան հակասեպտիկ լուծույթներով, որոնք վաճառվում են դեղատներում:

Կարդացեք նաև՝  Ինչպես լինել նորաձև, սեքսուալ և առողջ միաժամանակ. հնարավորությունները' ըստ սեքսոպաթոլոգի

Կանոնավոր սեռական կյանքի ընդհատման հետեւանքները. պարզաբանումներ սեքսոպաթոլոգից

Աղբյուր` LADYNEWS.am

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive