NBA. Ուեսթբրուքը երկարաժամկետ պայմանագիր է կնքել Օկլահոմայի հետ
Sport«Օկլահոմայի» խաղարկող Ռասել Ուեսթբրուքը պայմանագիր է կնքել ակումբի հետ,- հաղորդում է NBA-ի կայքը:
Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում, սակայն ESPN-ի համաձայն՝ բասկետբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել 205 միլիոն դոլարի: Հաշվի առնելով 2017-2018 մրցաշրջանը՝ այն նախատեսված է 6 տարով 233 միլիոնի, ինչը լիգայի պատմության ամենամեծ երաշխավորված պայմանագիրն է:
Ավելի վաղ ամենամեծ պայմանագիրը պատկանում էր Ստեֆեն Կարիին՝ 201.2 մլն դոլար հինգ տարվա համար:
Հիշեցնենք, որ Ուեսթբրուքը ճանաչվել էր նախորդ մրցաշրջանի կանոնավոր առաջնության ամենաարժեքավոր բասկետբոլիստ: