Բանկերը վերջին շաբաթում տեղաբաշխել են 46.6 մլն ԱՄՆ դոլար. ԿԲ
Economics2017թ-ի սեպտեմբերի 25-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 109,221,124 դոլար 477.42 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 111,764,693 ԱՄՆ դոլար 478.56 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 25,700,000 դոլարի առք եւ վաճառք 478,58 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,898,096 EUR 562.96 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 17,299,161 EUR 566.66 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,533,759,192 ՌԴ ռուբլի 8.24 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 622,180,063 ՌԴ ռուբլի 8.35 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Սեպտեմբերի 18-ից սեպտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 46.6 մլն ԱՄՆ դոլար: