Ջավախքում հատուկջոկատայինները մահակներով դաժանորեն ծեծել են հայերին. կան ձերբակալվածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
SocietyՋավախքի Գումուրդո քաղաքում այսօր՝ սեպտեմբերի 30-ին, տեղաբնակ հայերի կողմից հայկական եկեղեցու բակում խաչքար տեղադրելու ժամանակ ոստիկանության ծառայողներ են ժամանել և հայտարարել, որ խաչքար տեղադրելու իրավունք չունեն հայերը։
Տեղի է ունեցել առճակատում՝ հայերի և ոստիկանների միջև, ինչից հետո ժամանել են հատուկջոկատայիններ և սկսել են զենքից օդ կրակել, այնուհետև գործի են դրվել մահակները։
Ինչպես հաղորդում է interpressnews.ge-ն, ծեծի ենթարկվածները հայերը ստացել են մարմնական բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում՝ գլխի շրջանում։ Ոստիկանությունը ձերբակալել է մեր հայրենակիցներից մի քանիսին։
Դեպքի վայր է ժամանել Ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլին։
Տեսանյութը դիտեք՝ այստեղ.