«Ալաշկերտ»-ը գերազանցեց «Բանանց»-ին
SportՖուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 8-րդ տուրը մեկնարկեց «Ալաշկերտ»-«Բանանց» խաղով (2:0):
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ն առաջինը հաջողության հասավ: Առաջնության լավագույն ռմբարկու Արտակ Եդիգարյանը 11-մետրանոց հարվածով հաշվի մեջ առաջ է մղում «Ալաշկերտ»-ին: Եդիգարյանը իր 7-րդ գոլն է խփում ընթացիկ առաջնությունում: Գործող չեմպիոններին հաջողվեց նաև երկրորդ գոլը խփել` «Ալաշկերտ»-ի գեղեցիկ բազմաքայլ կոմբինացիան գլխի հարվածով եզրափակեց Լեստեր Պելտիերը:
Առաջնության մյուս խաղում «Շիրակ»-ը Գյումրիում կհյուրընկալի «Գանձասար-Կապան»-ին: