Սպորտի նախարարը՝ ծանրամարտի Հայաստանի հավաքականի որակազրկման մասին
SportSport.news.am-ը գրում է.
Հայաստանը չի մասնակցի ծանրամարտի 2017 թվականի աշխարհի առաջնությանը։ Առաջիկայում կքննարկենք մեր անելիքները։
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, որը ժամանակավորապես կատարում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պարտականությունները։
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) սեպտեմբերի 30-ին Բուխարեստում կայացած նիստում որոշում էր կայացրել դոպինգի համար որակազրկել մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի հավաքականին:
«Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան մեկ տարով որակազրկեց Հայաստանին։ Մենք իրավունք չունենք մասնակցել նոյեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այս որոշումը դեռ կքննարկենք։ Բողոքարկելու իրավունք ունենք:
Հայաստանի հավաքականը որակազրկվել է դոպինգ թեստերի վերստուգման արդյունքում հայտնաբերված 4 դրական պատասխանների համար. Տիգրան Մարտիրոսյանը եւ Նորայր Վարդանյանը՝ մեկական անգամ, Հռիփսիմե Խուրխուդյանը՝ 2 անգամ»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը։
Մեկ տարով որակազրկումը որպես պատժամիջոց կիրառվել է ծանրամարտի այն հավաքականների նկատմամբ, որոնք 2008 եւ 2012 թվականների Օլիմպիական խաղերի դոպինգ-ստուգումներում դրական արդյունք գրանցած նվազագույնը 3 մասնակից ունեն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում