Զանգերին չպատասխանելու համար ծեծել է նախկին կնոջը. տղամարդը տուգանվեց 100 հազար դրամով
Societyնոջը ծեծելու մեջ մեղադրվող տղամարդը տուգանվեց 100 հազար դրամով:
Ըստ մեղադրանքի՝ Սասունը հեռախոսազանգերին չպատասխանելու հարցի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ հետ: Վիճաբանության ընթացքում Սասունը բռնել է նախկին կնոջ մազերից եւ քաշել, ապա սեղմել է ձեռքերն ու քաշելով պարանոցից գցել գետին՝ պատճառելով թեթեւ մարմնական վնասվածքներ:
Երեւանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով եւ դատապարտել տուգանքի` 100 հազար դրամի չափով: