Գյումրիում ավանդական դարձած «Հացի փառատոն»-ին ՀՀ նախագահին դիմավորեցին աղ ու հացով
SocietyԳյումրիում ավանդական դարձած «Հացի փառատոն»-ը մեկ հարկի տակ համախմբել էր տարբեր համայնքների ներկայացուցիչների: Տարածքը՝ Գյումրու Ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանի բակը, ավելի կոլորիտային էր դարձրել փառատոնը: Փառատոնին հյուրընկալվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Պետության ղեկավարին աղ ու հացով, գյումրեցու ավանդական գաթայով դիմավորեցին, ջուրն էլ՝ գյումրեցիների հայտնի կլկլանով հյուրասիրեցին:
Այս տարի մասնակիցներն էլ ավելի հետաքրքիր ու յուրահատուկ էին փառատոնին մոտեցել. յուրաքանչյուր սեղան ու հյուրասիրություն, առանձնանում էր մյուսից, հյուրասիրությունն էլ խաղերով, երգ ու պարով էր համեմված: Տարածքը նաև թույլ էր տալիս տեղում՝ թոնրի մեջ լավաշ թխել:
«Փառատոների անցկացումը ծառայում է ազգային ավանդույթներիվերականգնման նպատակին, ժողովրդական մշակույթը, ազգային ծեսերն ու տոներն ավելի կազմակերպված դարձնելուն՝ որպես քաղաքային զարգացմանգրավական»,- նշեց փառատոնի կազամկերպիչ Կարինե Սահակյանը՝ փաստելով, որ տարիների ընթացքում փառատոնն արդեն սիրվել է ու իր քննություն ըստ պատշաճի անցել։