Երևանում գովազդային վահանակին բախված «Հունդայի»-ի վարորդը տեղում մահացել է
«Հունդայի» մակնիշի ավտոմեքենան նոյեմբերի 1-ին` ժամը 01.30-ին, Երևանի Դավիթ Անհաղթի, Ռուբինյանց և Գոգոլի փողոցների խաչմերուկում դուրս գալով երթևեկելի մասից՝ բախվել է գովազդային վահանակին և էլեկտրասյուներին: Վարորդը՝ 1976թ. ծնված Օսկար Ստեփանյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: