Տարեցներին աշխատաշուկայում առավել երկար պահելու հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է
SocietyԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տարեկան ամփոփիչ ասուլիսը սկսեց տարեցների միջազգային օրվա առթիվ շնորհավորանքով: «Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է, մաղթում եմ, որ մեր տարեցները լինեն առողջ և ապրեն արժանապատիվ կյանքով, շրջապատված ընտանիքներով ու հարազատներով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ասատրյանը:
Նախարարի խոսքով, ՀՀ բնակչության 11 տոկոսը տարեցներն են, և պետությունը սոցիալական քաղաքականություն է վարում տարեցների ներուժի օգտագործման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Վերջինս ընդգծեց, որ վարչապետի վերջին հանձնարարականի համաձայն՝ նախարարությունը քայլեր է մշակում տարեցներին ավելի երկար ժամանակահատվածում աշխատաշուկայում ներգրավված պահելու ուղղությամբ:
«Տարեցներին հասարակությանն ինտեգրելու հարցում երկու խնդիր է առաջանում, մեկը՝ ինչպես աշխատաշուկայում առավել երկար պահել տարեցներին և միևնույն ժամանակ ինչպես լուծել երիտասարդների գործազրկության հարցը: Եվրոպական բազմաթիվ երկրներ առարկայական լուծումներ են տվել այս խնդիրները՝ օգտագործելով եռակողմ մոդելը՝ կառավարություն-գործատուներ-
Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ ծերերին հնարավորինս պատշաճ ծառայություններ մատուցելու և աշխատաշուկայում նրանց առավել երկար պահելու հարցերը գտնվում են նախարարության ուշադրության կենտրոնում: