Yerevan, 11.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Երկար տարիներ փորձել ենք թաքցնել, որ Ադամն իմ տղան է». Թաթան` 28 տարվա ամուսնության, որդու և աշխատանքային պահանջների մասին

Lifestyle

EXCLUSIVE

 

Թաթան հայկական շոու բիզնեսի ամենաերկակյաց երգիչներից մեկն է, որի պահանջարկը չի նվազում տարիների հետ։ Ճիշտ հակառակը` նրա հոնորարներն օր օրի բարձրանում են, իսկ շոու բիզնեսի գործընկերները հաճախ քչփչում են, որ նա բավականին թանկ է վարձատրվում երգելու համար։ Չնայած բարձր հոնորարներին` երգչի գրաֆիկը միշտ հագեցած է ինչպես համերգներով, այնպես էլ կորպորատիվներին ելույթ ունենալու հրավերներով։

 

Թաթան երգում է շատ, իսկ խոսել չի սիրում, թերևս, սա է պատճառը, որ տարիներ շարունակ հրաժարվել է հարցազրույցներ տալ։ Երգիչը բացառություն է արել Tert.am Life–ի համար և հարցազրույց տվել, որի շրջանակում խոսել ենք ինչպես գործունեության, ռայդերի, այնպես էլ կնոջ և որդու մասին։

 

–Թաթա, օրերս հայտնի դարձավ Արգենտինայում Ձեր մենահամերգի մասին.  տոմսերը սպառվել են մինչև վաճառքի պաշտոնական մեկնարկը։ Անշլագով համերգներ շատ եք ունեցել, սակայն տոմսերի սպառման այսպիսի արագություն Ձեր պրակտիկայում եղե՞լ է։

 

-Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր որոշել են գալ իմ համերգին։ Այդ փաստը միայն ոգևորվում է ինձ։ Նման բաներ մեր պրակտիկայում էլի են եղել։ Հիմնականում, եթե լինում են անշլագեր, առաջին մի քանի օրվա ընթացքում են տոմսերը սպառվում։

 

 

–Շատ երգիչների աստղային ժամը առավելագույնը մի քանի տարի է տևում։ Դուք 21 տարի է, ինչ այս ասպարեզում եք և շարունակում եք պահանջված լինել։ Ո՞րն է Ձեր կարիերայի երկարակեցության գրավականը։

 

–Կարծում եմ՝ Աստված է այդպես կամենում։ Ուրիշ ինչ պատասխան էլ տամ, գլուխ գովել կստացվի։

 

–Նոր երգ գրելիս հաշվի առնո՞ւմ եք, թե հանդիսատեսն ինչպես կընկալի, թե՞ գրում եք այն, ինչ Ձեր սրտից է բխում։

 

–Ես մոտավորապես փորձում եմ պատկերացնել, թե ինչ դուր կգա իմ հանդիսատեսին և հետաքրքիր կլինի իրենց։ Եթե իմ սրտի հետևից ընկնեմ, շատ հեռու կգնամ։ Հնարավոր է` իմ անձնական մղումները դուր չգան հանդիսատեսին։

 

–Իսկ ո՞ւր կտանեն Ձեզ Ձեր անձական մղումները։

 

–Գեղարվեստական ասեմ` դեպի սիրո անդունդ։

 

–Իսկ «սիրո անդունդը» ոճային փոփոխությո՞ւն է ենթադրում։

 

–Այսպես ասեմ` դեպի սիրո ռաբիս անդունդ։) Ամեն մարդ պետք է ունենա իր ոճը և հավատարիմ մնա դրան։ Եթե փոխվեմ, ես առաջին հերթին իմ աչքին ծիծաղելի կլինեմ։

 

 

Ձեր երգերը հիմնականում Դուք եք հեղինակում։  Շատ ստեղծագործողներ խոստովանումենոր ինչոր պահի երգ գրելը դառնում է տեխնիկական աշխատանքհաշվի առնելովթեհանդիսատեսն ինչ է սիրում։ Ձեզ համար է՞լ է դա դարձել տեխնիկական աշխատանքթե՞յուրաքանչյուր երգ որոշակի ապրումներից ու պատմությունից ծնված ստեղծագործություն է։

 

–Ես չեմ կարող ասել, որ իմ երգերն իմ կյանքի պատմությունն են, բայց չեմ էլ կարող ասել, որ իմ երգերն իմ միջով չեն անցնում։ Ես իմ հանդիսատեսին համարում եմ իմ ժողովուրդը։ Նշանակում է` պետք է ճանաչեմ իմ  ժողովրդին։ Իհարկե, մարդն ինքն իրեն լիարժեք չի ճանաչում, բայց որքան հարկավոր է`երգ հորինելու համար, ես իմ ժողովրդի ճաշակը, նախասիրությունները հասցրել եմ ճանաչել։

 

Իմ բոլոր երգերն ինձ հոգեհարազատ են, որովհետև իմ երեխաներն են։ Դրանք թևեր են առել ու թռել աշխարհով մեկ։ Միգուցե, երգերս ինձ կմոռանան, բայց ես իրենց չեմ մոռանա։

 

–90-ականներիներբ նոր էիք սկսում Ձեր ճանապարհը պատկերացնո՞ւմ էիքոր մի օրկդառնաք Հայաստանի ամենապահանջված և ամենաթանկ վարձատրվող երգիչներից մեկը։

 

– Իմ ճանապարհը սկսվեց մի երգից։ 1996 թվականի դեկտեմբերի 31–ին հեռարձակվեց Ձմեռ պապի մասին երգս։ Ես դրա հաջորդ օրն արդեն զգացի, թե ինչ է նշանակում` լինել ճանաչված։ Այդպես է շարունակվում մինչև այսօր։

 

Ճիշտն ասած, չեմ էլ պատկերացրել, որ երգչի ճակատագիրն այսպիսին է լինում։ Ես մտածում էի` մի քանի երգ կունենամ, կերգեմ, ինձ կճանաչեն, բայց երբեք չեմ էլ պատկերացրել, որ իմ ճանաչումը կսկսվի մի երգից, կշարունակվի այսքան երկար:

 

–Դուք շատ հաճախ եք մենահամերգներ ունենում արտերկրում, սակայն Երևանում նույնիսկ դժվարանում եմ հիշել, թե երբ եք վերջին անգամ մենահամերգ ունեցել։ Ինչո՞ւ։

 

–Երևանում մեր բոլոր համերգները դառնում են իսկական իրադարձություն:  Երևանյան համերգներից գումար չենք աշխատում: Ապագայի համար  մեգամիջոցառում ենք մտածել:

 

 

–Թաթա, Դուք ոչ միայն համերգների, այլև կորպորատիվ միջոցառումների ամենապահանջված ու ամենաթանկ վճարվող երգիչներից մեկն եք։ Շատ երգիչներ ասում են, որ հաճույք չեն ստանում կորպորատիվ երեկույթների ժամանակ ելույթ ունենալիս։ Ձեր դեպքում ինչպե՞ս է։

 

–Կորպորատիվ երեկույթներին տեսնում ենք այնպիսի աստղերի, որոնց համերգների մասին մեզ մոտ կերազեին։ Կորպարատիվներին երգելու համար պետք է պահանջարկ ունենալ։ Տա Աստված, նրանք, ովքեր չունեն պահանջարկ և այդպես են խոսում, պահանջարկ ունենան։ Միանգամից կփոխեն իրենց կարծիքը կորպորատիվների մասին։

 

–Հստակ ռայդերո՞վ եք աշխատում։

 

– Իհարկե, առանց դրա չի լինի։ Երբ մենք սկսեցինք աշխատել ռայդերով, պրոդյուսերի հետ, ունեցանք տնօրեն, բոլորը մտածում էին` այդ ամենի կարիքը չկա։ Հայաստանում մենք  առաջիններից ենք եղել, որ ունեցել ենք այդ ամենը, մինչև այսօր էլ ունենք։

 

Սովորաբարռայդերում տեղ են գտնում նաև երգիչների առանաձնահատուկցանկություններըորոնք կարող են լինել սիրելի ուտեստիզբաղմունքի տեսքով։ Դուք նմանպահանջ ունե՞ք։

 

–Իմ ցանկությունները շատ համեստ են։ Դա սովորական սառը ջուրն է, որն ուզում եմ ունենալ բեմում և իմ հանգստասենյակում։

 

Շարունակությունը՝ այստեղ.

Wildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue”