Ռոմայի հարձակվող Դե Ռոսին կարող է բաց թողնել Իտալիայի հավաքականի առաջիկա խաղերը
Sport«Ռոմայի» և Իտալիայի հավաքականի կիսաաշտպան Դանիելե Դե Ռոսին կարող է չմասնակցել ԱԱ-2018-ի ընտրական փուլի մնացած երկու խաղերին:
Այս մասին հայտնում է «Football Italia»-ն:
Դե Ռոսին 90 րոպե է անցկացրել իտալական Ա Սերիայի 7-րդ տուրի` «Միլանի» հետ խաղում (2:0), սակայն ֆուտբոլիստի մոտ մենիսկի հետ կապված խնդիրներ են առաջ եկել:
Այսօր` հոկտեմբերի 2-ին, 34-ամյա կիսապաշտպանը պետք է բուժզննում անցնի, ինչից հետո պարզ կլինի` արդյոք Դե Ռոսին կկարողանա՞ մասնակցել Մակեդոնիայի (հոկտեմբերի 6) և Ալբանիայի հետ խաղերին (հոկտեմբերի 9):
Որակավորման փուլի ավարտից երկու տուր առաջ Իտալիայի ընտրանին, վաստակելով 19 միավոր, զբաղեցնում է երկրորդ հորիզոնականն իր խմբում: