ԵԱՏՄ-ն և Չինաստանը ավարտել են առևտրատնտեսական համաձայնագրի շուրջ բանակցությունները
EconomicsԵվրասիական տնտեսական հանձնաժողովը և Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել են Առևտրա-տնտեսական պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի և սկզբունքային համաձայնության մասին:
Ինչպես տեղեկացրին ԵԱՏՄ կոլեգիայի մամուլի ծառայությունից, սկզբունքային համաձայնության շուրջ փաստաթուղթը ստորագրվել է Չինաստանի Հանչժոու քաղաքում: Չինաստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է առևտրի նախարար Չժուն Շանը, իսկ ԵԱՏՄ կողմից՝ կոլեգիայի անդամ, առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան:
Միությունը և Չինաստանը պայմանավորվել են, որ հնարավորինս կարճ ժամկետներում կավարտեն փաստաթղթի իրավատեխնիկական ստուգումը, ինչից հետո այն պատրաստ կլինի վերջնական ստորագրման:
«ԵԱՏՄ և Չինաստանի միջև առևտրատնտեսական պայմանագիրը երկար սպասված և պատմական փաստաթուղթ է, որը շահավետ է բոլոր կողմերի համար»,- ասել է Վերոնիկա Նիկիշինան՝ հավելելով, որ այդ փաստաթղթի ստորագրումը կխթանի նաև ԵԱՏՄ անդամ երկրների Չինաստանի երկկողմ առևտուրը:
Կողմերը շեշտել են, որ բանակցություններն անցել են բարեկամական և կառուցողական մթնոլորտում: