Բորուսիայի նորեկը՝ Բունդեսլիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ
SportԴորտմունդի «Բորուսիայի» ուկրաինացի կիսապաշտպան Անդրեյ Յարմոլենկոն ճանաչվել է Գերմանիայի առաջնության 7-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ,- հաղորդում է «Opta» գործակալությունը:
«Աուգսբուրգի» հետ խաղում Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստն անցկացրել է 64 րոպե՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ «Բորուսիան» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթանակ էր տարել: