Խոսեպ Մարիա Բարտոմեու. Եթե Կատալոնիան անկախանա, Բարսելոնան ինքը կընտրի առաջնությունը
Sport«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոսել է Կատալոնիայի անկախության, ինչպես նաև «Լաս Պալմասի» հետ հանդիպումը հետաձգելու ցանկության մասին:
«Լավ ենք հասկանում, որ երկրպագուներից շատերը կնախընտրեին հետաձգել խաղը: Այդ պատճառով պետք է ասեմ, որ դա նախագահի պաշտոնում ամենաբարդ որոշումներից էր: Լրջորեն դիտարկել ենք խաղը հետաձգելու հնարավորությունը, սակայն լիգան թույլ չտվեց դա:
Կատալոնիայի անկախություն ստանալու դեպքում «Բարսելոնան» ինքը կորոշի, թե որ առաջնությունում խաղա»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է «Marca»-ն: