Կարլո Անչելոտի. Պատրաստվում եմ հանգստանալ 10 ամիս
SportՄյունխենի «Բավարիայից» հեռացած գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հաստատել է, որ չի պատրաստվում աշխատանքի անցնել ընթացիկ մրցաշրջանում:
«Հանգստանալու եմ առաջիկա 10 ամիսներին, այդ պատճառով այլ թիմեր չունեմ»,- ասել է իտալացի մասնագետը:
Նրան նաև հարցրել են մյունխենցիների առաջատարների հետ ունեցած կոնֆլիկտի մասին:
«Ավելի լավ է լռեմ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն:
Կարլո Անչելոտին «Բավարիան» գլխավորել էր 2016 թվականի ամռանը: