Ալվարո Մորատան բաց կթողնի մոտ 2 ամիս
SportԼոնդոնի «Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան չի կարողանա դուրս գալ խաղադաշտ 6-8 շաբաթ, հաղորդում է The Telegraph-ը: Անգլիայի առաջնության 7-րդ տուրի խաղում իսպանացի հարձակվողը ստացել է ձախ ազդրի մկանային վնասվածք:
Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմն այդ խաղում նվազագույն հաշվով պարտվել էր «Մանչեսթեր Սիթիին»:
Ավելի վա, Կոնտեն հայտարարել էր, որ վնասվածքը ծանր չէ, մկանային խնդիրներ են, եւ Մորատան շուտով կվերսկսի մարզումները: