ManUtd.one. Վերջին մեկ ամսում Մխիթարյանն այլևս այն տպավորությունը չի թողնում, ինչպես օգոստոսին
SportԲրիտանական «ManUtd.one» պարբերականն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ սեպտեմբերին ցուցադրած խաղին:
«Մխիթարյանը տապալված խաղերը հաջորդում է հանճարեղ հանդիպումներին: Հենրիխը հիանալի կերպով էր մեկնարկել՝ առաջին երեք տուրերում կատարելով 5 գոլային փոխանցում, սակայն դրանից հետո նա զգալիորեն թուլացրել է:
Եթե հիմք ընդունենք նույնիսկ միայն թվերը, Հենրիխը վերջին ամսում այն տպավորությունը չի թողնում, ինչպես օգոստոսին: «Քրիսթալ Փելասի» հետ խաղում Միկին միայնակ զարգացնում էր գրոհները, սակայն դրանից հետո սխալվում գնդակն ընդունելու պարզ իրավիճակներում: Վերջին հանգամանքը շատ է նկատվում Մխիթարյանի մոտ:
Հենրիխի գլխում համակարգիչ է, և նույնիսկ այսպիսի խաղով մեծ օգուտ է բերում թիմին: Սակայն ցանկություն կա տեսնելու այն հարձակողական կիսապաշտպանին, ինչպես մեկնարկային երեք տուրերում»,- գրում է պարբերականը: