Yerevan, 14.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինպե՞ս լուծել զոքանչ-փեսա կոնֆլիկտը. խորհուրդներ հոգեբանից

Lifestyle

«Ես ինձ նալի ու մեխի մեջտեղում եմ զգում»,- գանգատվել էր հոգեբան Լիկա Ալեքսանյանի հաճախորդներից մեկը հերթական այցի ժամանակ: Այս խնդիրը գուցե ոչ բոլորին, բայց շատերին է ծանոթ. ի՞նչ անել, երբ սիրելի մայրդ ու սիրելի ամուսինդ ոչ մի կերպ ընդհանուր լեզու չեն գտնում:

Լիկա Ալեքսանյանը վկայում է, որ իր պրակտիկայի ընթացքում ընդամենը 3-4 նման դեպքի է հանդիպել' բոլորն էլ անչափ բարդ ու անլուծելի թվացող, քանի որ մոր ու սիրելիի կոնֆլիկտի մեջտեղում կանգնած կինը միանգամից մի քանի հոգեբանական տրավմա է ապրում' նա նախևառաջ չի հասկանում ինչ անել, վախենում է ստիպված լինել բաժանվել կա'մ մորից, կա'մ ամուսնուց և, վերջապես, վախենում է պաշտպանել կողմերից մեկին և, դրանով իսկ, նեղացնել մյուսին:

Դստրիկ-անձ-կին. ըստ Լիկա Ալեքսանյանի' Հայաստանում մայրերի թիվ մեկ սխալն հաճախ հենց այն է, որ նրանք չեն ընդունում այս տրամաբանական շղթան, չեն համակերպվում այն մտքի հետ, որ իրենց երբեմնի դստրիկը մեծացել է ու սեփական ընտանիքն ունի: Հոգեբանը գտնում է, որ հենց այստեղից էլ սկիզբ է առնում զոքանչ-փեսա կոնֆլիկտների անվերջ թվացող շարքը. «Հայ մայրերը պարզապես կախվածություն ունեն իրենց զավակներից: Այլ երկրներում դուստր-մայր կապն ավելի թույլ է և այնտեղ աղջիկներն ավելի հեշտ են ամուսնանում ու անկախ ընտանիք կազմում: Մեզանում բոլոր երեխաները հավերժ երեխա են մնում իրենց ծնողների համար, իսկ նրանց ընտրյալները հետագայում ծնողների կողմից դիտարկվում են որպես «բռի անձինք», ովքեր եկել են ու փորձում են ժամանակից շուտ հասունացնել իրենց «փոքրիկին»: Բայց սա չի նշանակում, թե պետք է ողջ մեղքը բարդել մոր ուսերին: Մայրերը, որպես կանոն, այդպես են վարվում չգիտակցված, քանի որ ժամանակին նույն կերպ իրենց հետ վարվել են իրենց մայրերը: Կա նաև մեկ այլ հետաքրքիր կողմ: Շատ ծեծված բայց շատ ճիշտ արտահայտությունն ասում է, թե «մոր սիրտը իմաստուն է»: Իրականում այս խոսքի մեջ մտածելու բան շատ կա: Գուցե Ձեր մայրը իրոք Ձեր ընտրյալի մեջ տեսնում է այն, ինչ դուք չեք տեսնում սիրահարի վարդագույն ակնոցների տակից»:

Մի խոսքով' զոքանչ-փեսա կոնֆլիկտն ունի զուտ հոգեբանական արմատներ ու գալիս է շատ հնուց: Այնուամենայնիվ, ըստ Լիկա Ալեքսանյանի, պետք չէ մտածել, թե ամեն ինչ կորած է: Հակառակը' պետք է գործել: Նախ հոգեբանը խորհուրդ է տալիս նայել իրադրությանը երրորդ կողմի հայացքով: Փորձեք հասկանալ, թե ինչ է զգում Ձեր մայրը: Գուցե նա իրոք իրավացի է և կոնֆլիկտի է գնում նույն այն պատճառով, ինչ պատճառով հաճախ մանուկ տարիներին գոռում էր Ձեզ վրա ու մատ թափ տալիս: «Հապա մի հիշեք. չէ՞ որ այն ժամանակ մենք հասկանում էինք, որ ծնողները նեղացնում են մեզ' պարզապես ցանկանալով ճիշտ դաստիարակել ու ավելի լավը դարձնել», - նշում է հոգեբանը:

Հիմա Ձեզ մոտ կառաջանա հարց' իսկ մի՞թե պարզապես մտնելով դիմացինի դրության մեջ կոնֆլիկտը կլուծվի: Ոչ, պարզապես պետք է համբերատար լինել և նույն ուշադրությամբ փորձել հասկանալ նաև ամուսնուն: Կարևորը, ըստ հոգեբանի, կոնֆլիկտի գոյությունը չանտեսելն է. «Իմ այցելուներից մեկը մինչ հետս խորհրդակցելը տանն իրեն այնպես էր պահում, ասես ոչ մի խնդիր էլ չկա: Ջայլամի նման գլուխն ավազում պահելը օգուտ չի բերում: Պետք է հստակ գիտակցել, որ խնդիր կա, ու այն լուծում է պահանջում»:

Խոսեք երկու կողմերի հետ էլ: Զգույշ և սիրալիր եղեք թե' մայրիկի, թե' սիրելիի հետ զրուցելիս: Ընդ որում, մի կարծեք, թե որքան հաճախ հանդիպեն երկու վիճաբանող կողմերը, այնքան արագ ամեն ինչ կանցնի: Հակառակը, աշխատեք ժամանակաորապես միջնորդ դառնալ այդ հարաբերություններում: Լիկա Ալեքսանյանը կարծում է, որ նպատակահարմար է ինչ-որ բաներ հորինել, օրինակ, ամուսնուն ասել, որ Ձեր մայրիկին շատ են դուր գալիս իր նման կայացած ու աշխատող տղամարդիկ, կամ նույն կերպ մորը հայտնել, թե Ձեր ամուսինը շատ է հավանում նրա պատրաստած ճաշերը և այլն: Կանցնի որոշ ժամանակ և հեռավորությունն ու Ձեր հավասարաչափ բաշխած սերն ու հոգատարությունը կմեղմեն կոնֆլիկտը:

Եվ միշտ հիշեք' ավելի հեշտ է ուղղակի ի սկզբանե թույլ չտալ, որ կոնֆլիկտ ծնվի, քան հետո փորձել կանխել այն: Այնպես որ, եթե դեռ չեք ծանոթացրել Ձեր մայրիկին սիրելի տղամարդու հետ, սկսեք գործել առաջին իսկ օրից: Սկզբի համար կարելի է մայրիկին խնդրել, որ Ձեր ապագա ամուսնու համար համեղ մի բան պատրաստի, իսկ վերջինիս էլ հորդորել Ձեր տուն այցի գնալուց առաջ միասին մտնել խանութ ու որևէ բան գնել ապագա զոքանչի համար:

Լարա Առաքելյան

 

Աղբյուր՝  LADYNEWS.am

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive