Նախատեսվող տնտեսական աճի ցուցանիշները հիմնված են տնտեսագիտական հաշվարկների, ոչ թե գուշակությունների վրա
Արման Ղարիբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Նախատեսվող տնտեսական աճի ցուցանիշները նվազում են, քանի որ 0,5 մլրդ դոլար տրանսֆերտների պակաս է այս վեց ամսվա ընթացքում տեղի ունեցել, դա ազդում է Հայաստանի տնտեսության վրա: Կանխատեսումները կապված են միտումների հետ, կապված են իրավիճակների հետ և կան շատ միտումներ, որոնք հնարավոր չէ հստակ ասել: Այս ցուցանիշը գրանցելիս մի բան հաշվի չի առնված՝ ԵՏՄ-ին անդամակցելը, իրավաբանական պատճառով, որովհետև , դա պլյուս լիներ, թե մինուս լիներ, այդ համաձայնագիրը Ազգային Ժողովում դեռևս հաստատված չէ:
Իսկ 2015-ին ստվերից բերվող գումարները գնահատվում է 35 միլիարդից ավել, 1 տրլն 131 մլրդ-ի մեջ 35 մլրդը պլանավորված է ստվերի հաշվին: