Ռոնալդուն կատակել է, որ կարիերան ավարտելուց հետո կարող է բռնցքամարտիկ դառնալ
Sport«Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կատակել է, որ կարիերան ավարտելուց հետո կարող է բռնցքամարտիկ դառնալ:
Այս մասին 32-ամյա պորտուգալացին պատմել է «Մանչեսթեր Յունայթեդում» իր նախկին ակումբակից Ռիո Ֆերդինանդին տված հարցազրույցում, որն այժմ աշխատում է հեռուստաընկերությունում.
«Որտեղ եմ ինձ տեսնում 10 տարի ա՞նց. 10 տարին շատ-շատ է: Հնարավոր ` ես բռնցքամարտիկ լինեմ, ինչպես` դու»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում «The Telegraph»-ը:
Ավելի վաղ 38-ամյա Ռիո Ֆերդինանդը խոստովանել էր, որ մտադիր է իր ուժերը փորձել բռնցքամարտում, բայց պրոֆեսիոնալ կարիերա մտադիր չէ սկսել: