Սիմեոնե. Տեոյի` Ռեալ տեղափոխվելու որոշումը լավագույնն էր Աթլետիկոյի համար
Sport«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է պաշտպան Տեո Էրնանդեսի` ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմից հեռանալու և «Ռեալ» տեղափոխվելու որոշումը:
Արգենտինացին կարծում է, որ «Աթլետիկոյի» համար դա լավագույն որոշումն էր.
«Նախորդ մրցաշրջանի ավարտից մեկ ամիս առաջ ես խոսեցի Տեոյի հետ: Նա ասաց, որ առաջարկ ունի «Ռեալից»: Տեոն երիտասարդ է, «Ռեալ» տեղափոխվելու հնարավորություն էր ստացել, և մենք չենք զայրանում նրա վրա:
Ինչու՞ էր այդ որոշումը լավագույնը մեզ համար. մենք չենք ցանկանում, որ «Աթլետիկոյում» խաղան այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր նվիրված չեն թիմին: Հույս ունենք, որ այն խաղացողները, որոնք գտնվում են ակումբում, կանեն ամեն հնարավոր բան նրա հաջողության համար»,-Սիմեոնեի խոսքերն է փոխանցում «Cadena Ser»-ը:
Հիշեցնենք` 19-ամյա ֆուտբոլիստն ամռանը «Ռեալի» հետ կնքել է 6 տարվա պայմանագիր, իսկ տրանսֆերային արժեքի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չկա: