Yerevan, 28.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ վարչապետը և Չեխիայի Սենատի նախագահը կարևորել են առևտրատնտեսական կապերի ընդլայնումը

Economics

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյաննընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ Չեխիան Եվրոպայում մեր երկրի կարևորագույն գործընկերներից մեկն է, և Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու ու խորաց­նե­լու համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:

Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել հայ-չեխական քաղաքական հարաբերությունների մակարդակից և երկկողմ գործընկերության համատեքստում կարևորել Եվրոպական միության հետ համագործակցությունը, մասնավորապես՝ Արևելյան գործընկերության ձևաչափով: Կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ նոյեմբերին Բրյուսելում ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը որակական նոր մակարդակի կհասցնի Հայաստանի գործընկերությունը ԵՄ-ի և անդամ երկրների հետ:

Կարևորելով Չեխիայի հետ առևտրատնտեսական կապերի զարգացումը՝ վարչապետն անհրաժեշտ է համարել տնտեսական հարցերով Հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ և առարկայական գործունեությունը: 

«Թեև 2016 թվականի համեմատ ընթացիկ տարում ունենք երկկողմ առևտրաշրջանառության 60 տոկոս աճ, սակայն միևնույն է, թվերը շատ հեռու են այն ներուժից, որը մենք ունենք: Հուսով եմ, որ այսօր բացված բիզնես ֆորումը նոր լիցք կհաղորդի ու կնպաստի հեռանկարային գործարար կապերի ստեղծմանը»,- ասել է վարչապետը:

Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ Երևանի և Պրահայի միջև ուղիղ օդային կապի վերականգնումը կարող է խթանել առևտրատնտեսական հարաբերություններն ու զբոսաշրջության ոլորտում գործակցությունը:

Անդրադառնալով Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին՝ վարչապետը հորդորել է չեխական կողմին մեր երկիրը դիտարկել որպես Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և իրանական շուկաներ մուտք գործելու հարթակ: Նա ավելացրել է, որ արդեն իսկ չեխական որոշ ընկերությունների հետ բանակցություններ են տարվում Մեղրիի ազատ տնտեսական գոտում նեգրավվելու ուղղությամբ:

Վարչապետը բարձր է գնահատել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից 2017թ. ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումն ու Չեխիայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համահունչ:

Միլան Շտեխը Կարեն Կարապետյանին է փոխանցել իր երկրի վարչապետի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և ընդգծել հայ-չեխական կապերի դինամիկ զարգացման փաստը: Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը նշել է, որ Չեխիան հետևում է Հարավային Կովկասի տարածաշրջանում քաղաքական իրավիճակին և փորձելու է ամեն կերպ աջակցել Հայաստանին՝ տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման և հետագա զարգացման նպատակով: Միլան Շտեխը ևս գոհունակություն է հայտնել քաղաքական հարաբերությունների մակարդակից և անհրաժեշտ համարել առևտանտեսական կապերի խորացման ուղղությամբ առկա ներուժի լիարժեք իրացումը: Այդ առումով, Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը հեռանկարային է համարել Հայաստանի միջոցով Եվրասիական ու իրանական շուկաներ դուրս գալու հնարավորությունն ու տնտեսության տարբեր ճյուղերում կապերի ընդլայնումը: Միաժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը դրական արդյունքներ կտա:

Խոսելով  ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ Միլան Շտեխը նշել է, որ իր երկիրն աջակցում է հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցությանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը:

 

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote work