Հայաստանի փոխարտգործնախարարը հանդիպել է Լիտվայի էկոնոմիկայի նախարարի հետ
EconomicsՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը հոկտեմբերի 4-ին հանդիպեց Լիտվայի էկոնոմիկայի նախարար Մինդաուգաս Սինկեվիչյուսի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Նախարարի տեղակալը բարձր գնահատեց Լիտվայի հետ հարաբերությունների տնտեսական բաղադրիչի զարգացման դինամիկան՝ կարևորելով երկկողմ ներդրումները, տարբեր ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը։
Իր հերթին Լիտվայի էկոնոմիկայի նախարարը ընդգծեց Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի հետագա խորացման անհրաժեշտությունը` նշելով, որ տնտեսության տարբեր ոլորտներում Հայաստանը և Լիտվան ունեն համագործակցության իրականացման մեծ ներուժ, այդ թվում՝ ԵՄ և ԵԱՏՄ շրջանակներում:
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, առևտրատնտեսական համագործակցության խթանմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ կատարվեց նաև հոկտեմբերի 4-ին Երևանում անցկացվող Հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի նիստի աշխատանքներին: