ՖԻՖԱ-ն մերժել է Լեսթերի բողոքարկումը
SportՖԻՖԱ-ն որոշում է կայացրել մերժել անգլիական «Լեսթերի» բողոքարկումը՝ պորտուգալացի կիսապաշտպան Ադրիեն Սիլվայի գրանցելու վերաբերյալ:
Տրանսֆերային պատուհանի վերջին օրն «աղվեսները» 14 վայրկյանով ուշացել են պորտուգալացու գրանցման հետ, որի տրանսֆերի վերաբերյալ հաջողվել է համաձայնության գալ «Սպորտինգի» հետ:
Այն ժամանակ ՖԻՖԱ-ն հրաժարվել էր ընդունել անգլիական և պորտուգալական ակումբների փաստաթղթերը, և բազմաթիվ հանդիպումներից հետո «Լեսթերի» ղեկավարությունը որոշել էր բողոքարկել այն: