Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գերտերություններից բացի ոչ մի երկիր չի կարող միայնակ լիարժեք իրականացնել իր պաշտպանությունը. Շարմազանով

Interview

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ աշխարհում ոչ մի երկիր, բացի գերտերություններից, միայնակ չի կարող լիարժեք լուծել իր պաշտպանության և անվտանգության խնդիրները: 

Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է իր այն հայտարարության վերաբերյալ քննադատություններին, թե Հայաստանը չի կարող միայնակ լիարժեք իրականացնել իր պաշտպանությունը և պետք է որևէ ռազմական բլոկի անդամակցի:

 «Ես համոզված եմ, որ մեր հասարակության գիտակից հատվածն էլ է այդ կարծիքին, որ Հայաստանը չի կարող միայնակ լիարժեք իրականացնել իր պաշտպանությունը և լուծել անվտանգության հարցերը: Ինձ հայտնի չէ մի երկիր, բացի գերտերություններից, որը կարող է միայնակ լիարժեք լուծել այդ խնդիրները:

Ես այդ սիրելի քննադատներին հարց եմ տալիս՝ Լեհաստանը, Չեխիան, Մերձբալթյան երկրները, Հունաստանը, Բուլղարիան, Ռումինիան առանց ՆԱՏՕ-ի աջակցության կարո՞ղ են միայնակ լիարժեք իրականացնել իրենց պաշտպանությունը և լուծել անվտանգության հարցերը: Իհարկե, չեն կարող:

Հայաստանն էլ ընտրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը՝ հաշվի առնելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, և անցած տարիները ցույց են տվել, որ Հայաստանի ընտրությունն արդարացված է, քանի որ մենք մեր սպառազինությունը ձեռք ենք բերում հենց ՀԱՊԿ-ի շրջանակներում Ռուսաստանի հետ համագործակցության արդյունքում»,- ասաց Շարմազանովը:

Նա իրեն քննադատողներին հարց է ուղղում՝ եթե Հայաստանը միայնակ կարող է լիարժեք իրականացնել իր պաշտպանությունը, այդ դեպքում արդեն 25 տարի ի՞նչ է անում ռուսական ռազմաբազան Հայաստանում: 

«Այդ ռազմաբազան հենց այնպես ֆասադի համար չենք բերել Հայաստանում դրել: Եթե նրանք կարծում են, որ Հայաստանը միայնակ կարող է լիարժեք իրականացնել իր պաշտպանությունը, ապա կարծում են, որ Հայաստանի բոլոր իշխանությունները երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մոլորության մեջ ե՞ն եղել: Ես ևս մեկ հարց եմ ուղղում այդ քննադատներին՝ այդ «Իսկանդերը», «Իգլա»-ները, «Սմերչ»-երը, տանկերը և մնացած ժամանակակից զենքն ու զինամթերքը ո՞վ է տալիս Հայաստանին:

Կատարյալ անգրագիտություն և շանտաժի քաղաքականություն եմ համարում ասելը, թե Հայաստանը կարող է միայնակ լիարժեք իրականացնել իր պաշտպանությունը և լուծել անվտանգության հարցերը: Նման անհեթեթ գնահատականները զարհուրելի են և ծիծաղելի: Իմ հայտարարությունը հիմնված է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության և Հայաստանի ռազմական դոկտրինի վրա:

Նրանք, ովքեր հակառակ կարծիքն են պնդում, դեմ են արտահայտվում մեր ռազմական դոկտրինին: Եվ ես հարց եմ տալիս քննադատներին՝ նրանք այդպես կխոսեի՞ն, եթե Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ լիներ»,- ընդգծեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովն անդրադարձավ նաև հնչող տեսակետներին, թե Թուրքիան Հայաստանի համար սպառնալիք չէ, այլ ընդամենը Ռուսաստանը Թուրքիայի միջոցով շանտաժի է ենթարկում Հայաստանին: «Ես չգիտեմ, թե ով ինչպես է մտածում, բայց ես պնդում եմ, որ Թուրքիան սպառնալիք է Հայաստանի և ընդհանրապես տարածաշրջանի համար: Եթե Թուրքիային սպառնալիք չեն համարում, թող գնային և բռնեին ձեռքը, երբ այդ երկիրն արդեն 40 տարի օկուպացրել է Եվրոպական Միության անդամ երկիր Կիպրոսի տարածքները: Մենք տեսնում ենք, որ նույնիսկ Եվրոպական Միության անդամ  Կիպրոսը և Հունաստանը չեն կարողանում միայնակ լուծել իրենց անվտանգության հարցերը և պաշտպանությունը:

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor