Կոռուպցիայի դեմ պայքարում իրականացվել են մի շարք առարկայական փոփոխություններ. վարչապետ
SocietyՎարչապետ Կարեն Կարապետյանըկառավարության նիստում հակակոռուպցիոն ոլորտում միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ հանձնարարական տվեց: «Բազմիցս հայտարարել ենք կոռուպցիայի դեմ պայքարում մեր վճռականության մասին, և վերջին մեկ տարվա ընթացքում այդ ոլորտում մեր կողմից նախաձեռնվել և իրականացվել են մի շարք առարկայական օրենսդրական և գործնական փոփոխություններ: 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարում իրականացված միջոցառումները գնահատվելու են մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից: Մասնավորապես, գնահատվելու են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն գործողությունների և ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի շրջանակներում կատարված աշխատանքները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:
Հաշվի առնելով վերոնշյալի կարևորությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նշված փաստաթղթերում ամրագրված առաջարկությունները միջգերատեսչական բնույթ ունեն՝ Կարեն Կարապետյանն Արդարադատության
Վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց Արդարադատության նախարարի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա նախապատրաստել վարչապետի հանձնարարականի նախագիծ բոլոր շահագրգիռ մարմիններին՝ հստակ ժամկետներում իրենց իրավասության ներքո գտնվող գործողությունների կատարման վերաբերյալ: Գործողությունների կատարման ընթացքի նկատմամբ սահմանել խիստ հսկողություն և պարբերաբար զեկուցել իրեն: