Օդի ջերմաստիճանը կբարձրանա
SocietyՀոկտեմբերի 5-ին կեսօրից հետո տաք օդային հոսանքներ կներթափանցեն հանրապետության տարածք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Այսօր կեսօրից հետո տաք օդային հոսանքների ներթափանցումը սկսվում է։ Տաքանում ենք»,-գրել է նա:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարութան կայքից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով: