Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանի արտաքին պարտքի նվազեցումը պետք է լինի երկրում բնապահպանական վիճակի բարելավման արդյունք. Արծվիկ Մինասյան

Economics

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է Համաշխարհային բանկի «Շրջակա միջավայրի պահպանություն` պարտքի դիմաց» ծրագրի առաքելության անդամներին` ավագ տնտեսագետներ Գոհար Գյուլումյանին, Լեա Հաքիմին, բնապահպանական հարցերով մասնագետ Մայա Մուրիշիչին և խորհրդատու Ալեքս Լևինտաներին: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ: Առաքելությունը Հայաստան է ժամանել հանրապետության արտաքին պարտքի դիմաց բնապահպանական միջոցառումներ իրականացնելու ծրագրի ճանապարհային քարտեզի մշակման նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարար Արծվիկ Մինասյանը շեշտել է ծրագրի կարևորությունը Հայաստանի համար, ինչի վկայությունն է դրա իրականացման ուղղությամբ արագ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ ՀՀ Նախագահի ուղղակի ցուցումը և արագացված կարգով ՀՀ վարչապետի հանձնարարականով` փոխվարչապետի գլխավորությամբ կառավարության անդամներից համապատասխան կառույցի ձևավորումը և նրա աշխատակարգի հաստատումը:

Վերահաստատելով հայկական կողմի վճռական  տրամադրվածությունը  ծրագրի արդյունավետ իրականացնելու գործընթացում` ՀՀ բնապահպանության նախարարն առաջնային է համարել պարտատեր պետությունների հետ արդյունավետ աշխատանքները, ինչի համար կարևորել է համարել ծրագրի հիմքում բնապահպանական բաղադրիչների առաջնայնության դիտարկումը:

«Մենք առանձնացրել ենք ծրագրի երեք հիմնական ուղղություն, որոնք կարևոր տեղ են զբաղեցնում Հայաստանի տնտեսության մեջ և ունեն բնապահպանական հստակ ուղղվածություն: Հայաստանի կայուն զարգացման տեսանկյունից այդ երեք ուղղությունները չափազանց կարևորվում են: ՀՀ բնապահպանության նախարարությունն իր ողջ ներուժով պատրաստ է համագործակցել աշխատանքային խմբի հետ` տարածաշրջանում առաջինն այս ծրագիրը կյանքի կոչելու համար»,- նշել է Ա. Մինասյանը:

Առաքելության ղեկավար Գոհար Գյուլումյանը նշել է, որ պատասխանատու գերատեսչությունների հետ նման հանդիպումները թույլ կտան մշակել ծրագրի ինստիտուցիոնալ կառուցվածքի և  ճանապարհային քարտեզի օպտիմալ տարբերակ: Ավագ տնտեսագետը տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկը որոշել է առաքելությունը համալրել մասնագիտացված ընկերության միջազգային փորձագետով, որը փորձառություն ունի պետությունների պարտքի վերակառուցման ու «պարտք` բնապահպանական ծրագրերի դիմաց» ծրագրերի իրականացման ոլորտում և նշել. «Բնապահպանական խնդիրները միջազգային հանրության մոտ այնպիսի հնչեղություն ունեն և զարգացած երկրների վերաբերմունքը բնապահպանական խնդիրների հանդեպ այնպիսին է, որ ճիշտ ժամանակն է, որ այդ մեխանիզմն օգտագործվի նաև Հայաստանի դեպքում: Փորձագետը կմշակի գործողությունների այն հաջորդականությունը կամ զուգահեռ քայլերը, որոնք կբերեն ծրագրի հաջողության»:

ՀՀ բնապահպանության  նախարարը շեշտել է, որ հայկական կողմը գնում է, ոչ թե պարտքի վերակառուցման, կամ նվազեցման, այլ`  երկրում բնապահպանական վիճակի բարելավման, ինչի արդյունք կդառնա արտաքին պարտքի նվազեցումը,  և առաջարկել, որ ծրագրի հիմքում դնել այնպիսի մոտեցումներ, /օրինակ անտառները, ջրային ռեսուրսները և տեխնոլոգիաները և այլն/, ինչը կշահագրգռի նաև գործընկեր պետություններին, որոնց հետ հետագայում պետք է վարվեն բանակցություններ: 

Կողմերը պայմանավորվել են աշխատանքային հանդիպումները հաճախ  կազմակերպել` ծրագրի ճանապարհային քարտեզը մինչը հոկտեմբեր ամսի երրորդ տասնօրյակ մշակելու նպատակով: 

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced