Asekose.am-ը գրում է.
Տևական ժամանակ է, ինչ դերասանուհի Անժելա Սարգսյանը չի երևում հեռուստաէկրաններին, թեև շարունակում է հանդես գալ Հ.Ղ. Երևանի Դրամատիկական թատրոնում:
Միաժամանակ Անժելա Սարգսյանը բավական ակտիվ է ֆեյսբուքում, որի միջոցով վերջին շրջանում ներկայացնում է, թե ինչպես է զբաղվում դայվինգով:
Asekose.am-ի թղթակիցը զրուցել է Անժելա Սարգսյանի հետ` նրա նոր նախասիրության վերաբերյալ: Դերասանու խոսքով` առաջին անգամ չէ, որ զբաղվում է էքստրեմալ սպորտաձևով, ժամանակին նույնիսկ շրջան է եղել, երբ զբաղվել է պարապլանով և ալպինիզմով.
«Ինչ վերաբերում է դայվինգին, ապա պետք է նշեմ, որ մի օր ընկերներիցս մեկը, տեսնելով, որ տխուր եմ, առաջարկեց գնալ իր հետ: Այսպես էլ սկսեցի զբաղվել այդ սպորտաձևով»:
Անժելային իր մարզչի` Ռաֆայել Մկրտչյանի շնորհիվ առաջին անգամ Սևանում հաջողվել է սուզվել 17 մետր և ջրում մնալ 45 րոպե, ինչը սկսնակի համար լավ արդյունք է: Հետագայում Անժելան գերազանցել է ինքն իրեն և հաղթահարել է 30 մետր խորություն, ջրում էլ անցկացրել է 2 ժամ 20 րոպե, սակայն այսքանով դերասանուհու հաջողությունները չեն սահմանափակվում:
Շարունակությունը՝ այստեղ: