«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը նոյեմբերին վիրահատության կենթարկվի
SportԿատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը նոյեմբերին վիրահատության կենթարկվի,- տեղեկացնում է Football Espana-ն:
Ուրուգվայի ընտրանու հարձակվողը մտադիր է հեռացնել ծնկահոդում առաջացած ձուսպային բուշտը:
Սպասվում է, որ 30-ամյա ֆուտբոլիստը վիրահատությունից հետո բաց կթողնի մոտ 2 շաբաթ:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Սուարեսը մասնակցել է 4 խաղի, դարձել 2 գոլ և 1 գոլային փոխանցման հեղինակ: