Հայաստանի առաջնություն. «Շիրակ»-«Գանձասար-Կապան» հանդիպման մրցավարները որակազրկվել են
SportՀայաստանի Բարձրագույն խմբի 26-րդ առաջնության 8-րդ տուրի «Շիրակ»-«Գանձասար-Կապան» հանդիպման 95-րդ րոպեին կապանյան թիմի դարպասին անհիմն տասնմեկ մետրանոց նշակելու համար հանդիպման մրցավարական անձնակազմի համապատասխան անդամները որակազրկվել են:
Այս մասին տեղեկացնում է «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայությունը:
Ակումբը ՀՖՖ-ի Մրցավարական Կոմիտեից ստացել է բողոքարկման պատասխանը: