ԱԱ-2018. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով եւ ապահովեց ուղեգիր, օրվա բոլոր արդյունքները
SportՖուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարում հոկտեմբերի 6-ին տեղի ունեցան D, G եւ I խմբերի նախավերջին՝ 9-րդ տուրի հանդիպումները։
G խմբում իտալացիները Թուրինում ոչ ոքի խաղացին Մակեդոնիայի հետ, իսկ Իսպանիայի հավաքականը տանը 3 անպատասխան գնդակ ուղարկեց Ալբանիայի թիմի դարպասը՝ բոլոր գելերը խփելով առաջին խաղակեսում: Այդ հաղթանակի շնորհիվ իսպանացիները 25 միավորով ապահովեցին խմբում առաջին տեղն ու ԱԱ-2018-ի եզրափակիչ փուլի ուղեգիր: 20 միավոր հավաքած Իտալիայի հավաքականը խմբում գրավեց երկրորդ տեղը եւ կմասնակցի անցումային խաղերի:
D եւ I խմբերում բոլոր ուղեգրերի տերերը հայտնի կդառնան վերջին տուրում:
ԱԱ-2018-ի ընտրական փուլ, եվրոպական գոտի, 9-րդ տուր
G խումբ
Իսպանիա - Ալբանիա՝ 3:0
Ռոդրիգո Մորենո, 16, Իսկո, 24, Տիագո Ալկանտարա, 26
Իտալիա - Մակեդոնիա՝ 1:1
Ջորջիո Կյելինի, 40 - Ալեքսանդր Տրայկովսկի, 77
Լիխտենշտեյն - Իսրայել՝ 0:1
Էյտան Տիբի, 21
D խումբ
Վրաստան - Ուելս՝ 0:1
Թոմաս Լոուրենս, 49
Ավստրիա - Սերբիա՝ 3:2
Գուիդո Բուրգստալեր, 25, Մարկո Արնաուտովիչ, 76, Լուիս Շաուբ, 89 – Լուկա Միլիվոեւիչ, 11, Նեմանիա Մատիչ, 83
Իռլանդիա - Մոլդովա ՝ 2:0
Դարլի Մրֆի, 2, 19
Հեռացում՝ Ալեքսանդր Գացկան, 90+2 (Մոլդովա)
I խումբ
Խորվաթիա - Ֆինլանդիա՝ 1:1
Մարիո Մանջուկիչ, 57 - Պիրի Սոիրի, 90
Կոսովո - Ուկրաինա՝ 0:2
Լերտ Պաքարադա, 60 (ինքնագոլ), Անդրեյ Յարմոլենկո, 87
Թուրքիա - Իսլանդիա՝ 0:3
Յոհան Գուդմունդսոն, 32, Բիրկիր Բյարնասոն, 39, Կարի Արնասոն, 49