Իսպանիա-Ալբանիա. երկրպագուները սուլել են Պիկեին
SportԱշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի շրջանակում Իսպանիայի ընտրանին սեփական հարկի տակ ուժերը չափում է Ալբանիայի հավաքականի հետ:
Հանդիպման ընթացքում իսպանացի երկրպագուները սուլել են «կարմիր ֆուրիայի» պաշտպան Խերարդ Պիկեին` վերջինիս արած մեկնաբանությունների պատճառով:
Ֆուտբոլիստը հայտարարել էր, որ ամբողջ սրտով Կատալոնիայի հետ է և հարկ եղած դեպքում կարող է լքել Իսպանիայի ընտրանու ճամբարը:
Պիկեն փոխարինվել է խաղի 60-րդ րոպեին: