Սա հեղինակության հանդիպում է երկու թիմերի համար էլ. Արթուր Պետրոսյան
SportՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի կարծիքով ղազախները Հայաստանի դեմ խաղում հաղթական են տրամադրված:
«Սա ղազախների վերջին տնային հադիպումն է, և նրանք տրամադրված են հաղթանակի: Սա հեղինակության հանդիպում է երկու թիմերի համար էլ: Մեր նախորդ խաղում որոշիչ եղավ Հենրիխ Մխիթարյանի գործոնը: Միանշանակ է այն, որ Մխիթարյանը իսկական պրոֆեսիոնալ է: Այս խաղում մենք փորձարկումներ չեն անելու: Նախորդ ցավալի պարտություն դժվար լինի մոռանալ, բայց մենք թիմում խոսել են այն մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիս ժամանակ ասել է Պետրոսյանը:
Գլխավոր մարզիչի խոսքով ինքը չի խնայելու Մխիթարյանին և կիսապաշտպանը կխաղա: «Ղազախստանի հավաքականը լավ մարզչական շտաբ ունի»,-ասել է Պետրոսյանը:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 8-ին Աստանայում՝ մրցելով Ղազախստանի հավաքականի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: