Ստեփանակերտի ավանդական Բերքի տոնի մասնակիցների թիվն ավելացել է 250-ով
EconomicsՍտեփանակերտի Վերածննդի հրապարակում Գյուղատնտեսության աշխատողի մասնագիտական օրվա կապակցությամբ հոկտեմբերի 8-ին կազմակերպված Բերքի տոնին նախորդ տարվա միջոցառման համեմատ տաղավարների թիվն ավելավել է 250-ով։
ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն ասել է, որ արդեն յոթերորդ տարին է, ինչ Արցախում մեծ շուքով կազմակերպվում է Բերքի տոնը և այս տարվա առանձնահատկությունն այն է, որ ավելացել է մասնակիցների թիվը։ «Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի շուրջ 250 նոր տաղավար է ավելացվել: Տոնավաճառին՝ Արցախի բոլոր շրջանների 167 համայնքներից մասնակցում են շուրջ 1000 դիմորդներ, հատկապես, հաճելի է տեսնել Թալիշի տաղավարը»,- ասել է Ժ. Միրզոյանը:
Բերքի տոնին ներկա է գտնվել ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը։
Իրենց ազգային ուտեստներով ներկայացել են Արցախում ապրող տարբեր ազգերի ներկայացուցիչներ: