ԱԱ-2018-ից հետո Բավարիան կհրավիրի Յոահիմ Լյովին
SportԳերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը դիտարկվում է Մյունխենի «Բավարիայի» կողմից:
Գերմանիայի չեմպիոնը մտադիր է 57-ամյա մասնագետին հրավիրել 2018 թվականի աշխարհի առաջնությունից հետո,- տեղեկացնում է «Bild»-ը:
Գերմանիայի ֆուտբոլային միությունը մարզչին կառաջարկի նոր պայմանագիր, քանի որ չի ցանկանում՝ Լյովը տեղափոխվի «Բավարիա»: Յոահիմը հավաքականում է աշխատում 2006 թվականից:
Հոկտեմբերի 6-ին 72-ամյա Յուպ Հայնկեսը մինչև 2018 թվական նշանակվել էր «Բավարիայի» գլխավոր մարզիչ: