Անդրեա Պիռլոն կարող է ընգրկվել Չելսիի մարզչական շտաբում
Sport38-ամյա իտալացի կիսապաշտպան Անդրեա Պիռլոն չի բացառել, որ ապագայում կարող է ընդգրկվել իր հայրենակից Անտոնիո Կոնտեի մարզչական շտաբում «Չելսիում»:
Ավելի վաղ, Պիռլոն հայտարարել էր, որ «Նյու-Յորք Սիթիի» հետ պայմանագրի ավարտից հետո` 2017 թվականի դեկտեմբերին, կավարտի ֆուտբոլիստի կարիերան:
«Ես դեռևս չգիտեմ, թե ինչպես կդասավորվի իմ ապագան: Դեկտեմբերին ես կվերադառնամ Իտալիա:
Ինչ վերաբերում է Կոնտեի օգնականի պաշտոնին, ապա հիմա շատերն են խոսում այդ մասին: Ես այդ մասին ունեմ իմ գաղափարները, բայց ինձ ժամանակ է անհրաժեշտ` որոշում կայացնելու համար»,- Պիռլոյի խոսքերն է փոխանցում «La Gazzetta dello Sport»-ը:
«Միլանի» և «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստը, հիշեցնենք, 2015 թվականի ամռանն է միացել «Նյու-Յորք Սիթիին»: Պիռլոն, ով 116 հանդիպում է անցկացրել Իտալիայի հավաքականի կազմում, 6 անգամ դարձել է Ա Սերիայի հաղթող, երկու անգամ էլ նվաճել է Չեմպիոնների լիգայի Գավաթը: